Լրահոս
Օրվա լրահոսը

Իրեն եւ իր հայր Ալիեւին ու իր հորեղբայր Էրդողանին պետք է տխրեցնեմ. Դավիթ Ամալյան. «Հրապարակ»

Օգոստոս 20,2025 11:04

«Խաղաղության» օրակարգի շրջանակում Նիկոլ Փաշինյանը որոշել է հայրենիքի համար կյանքը տված մեր նահատակների հիշատակը խնկարկելլու նոր ձեւ առաջարկել հայ ժողովրդին: Դեռ չի ասել, թե «ուրիշ Հարավային Կովկասում», ուր ոչ ավել, ոչ պակաս «խաղաղությունն արդեն հաստատվել է», ինչպես պետք է այսուհետեւ խնկարկել տղաների հիշատակը, որոնց նահատակվելու համար փաշինյանական «ներդրումն», ինչ խոսք, անգերազանցելի է։ Այդ մասին հենց ինքն էր խոստովանել, երբ 2022թ ապրիլի 13-ին ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»։

Հայ ժողովրդի հավաքական գիտակցությունը, ազգային ինքնությունը, հիշողությունն ու արժեհամակարգը «խաղաղության» քաղցր խոստման դիմաց փոխել ջանացող Փաշինյանն արդյո՞ք մտադիր է իր մեծացրած Եռաբլուրն ապամոնտաժել հանրային գիտակցության մեջ ու այդ հեռահար նպատակի ներքո է առաջարկում նահատակներին խնկարկելու ձեւը փոխել։

«Ինձ համար շատ ցավոտ հարց եք առաջ բերում, բայց ես իրեն եւ իր հայր Ալիեւին ու իր հորեղբայր Էրդողանին պետք է տխրեցնեմ ու ասեմ՝ ես հասցնելու եմ Շուշում երեխա կնքել, թո՛ղ գնան սուգ անեն, մենք մեր նպատակին հասնելու ենք սիրով՝ ոչ ատելությամբ, որովհետեւ մեր սերն ավելի ուժեղ է, քան իրենց ատելությունը»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում Փաշինյանի հայտարարությանն այսպես արձագանքեց ազատամարտիկ, երգահան Դավիթ Ամալյանը, ում որդին ննջում է Եռաբլուրում ու հավելեց․ «Նա չգոյության, հակաազգայինի, հակապետականի վերնագիր է»։

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր, Մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցն ընդգծեց՝ ցանկացած դեպքում մենք պետք է նկատի ունենանք այն հանգամանքը, որ ունենք իշխանություն, որը գործում է դրսի ուղղորդմամբ եւ պատրաստ է ամեն բան հանձնել իշխանության մնալու համար։ «Նրան կարող են օժանդակել միայն այն ուժերը, որոնք իրեն բերել են իշխանության՝ թուրքերը եւ ադրբեջանցիները, ուստի, ցանկացած բան, ինչ նա ասում է, պետք է դիտարկել այդ համատեքստում։ 7 տարի շարունակ նա Օվերտոնի պատուհան է բացում, նույնիսկ դեռ մինչեւ իշխանության գալն այդ պատուհանն այնքան բացեցին՝ նա եւ իր նմանները, որոնք, ցավոք սրտի, պարզվում է՝ բավականին շատ էին մեր կողքին, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը сквозняк -ի մեջ է։ Մենք այսօր ունենք իրավիճակ, երբ նա նույնիսկ այլեւս ոչ մի բանից չի վախենում՝ այնքան է հղփացել ու իր բոլոր ասածների ու արածների համար անպատիժ մնացել, որ կարող է նաեւ նման բան մտածել եւ իր տրամաբանության մեջ տեղավորվում է դա։ Ըստ երեւույթին, իրենք այդպես են տեսնում Հայաստանը ապագայում, այն ապագայում, որը գծել ու հանձնել են իրեն՝ որպես տնային աշխատանք, ինչպես Ալիեւն է ասում եւ որը նա հնազանդ կատարում է։ Նա պատրաստ է ամեն ինչ հանձնել՝ հիշողություն, պատմություն, պատրաստ է մտավորականությանը ցեխի մեջ լղոզել, միայն, որ մնա իշխանության», – ասում է Դավիթ Սահակյանցը։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031