Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ նախագահը «Ադրբեջան» անունը դժվարացել է արտասանել, իսկ Armenia-ի փոխարեն ասել է «Ալբանիա»

Օգոստոս 20,2025 12:53
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրող Մարկ Լևինին տված հարցազրույցում կրկին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Վաշինգտոնում կնքված համաձայնությունների և Սպիտակ տանը կայացած հանդիպման մասին, հայտնում է «Ազատություն»-ը:

«Հակամարտությունը տևել էր 34-35 տարի: Ես ծանոթացա առաջնորդների հետ, ապա ասացի՝ ինչո՞ւ եք դուք ընդհանրապես կռվում, ես չեմ պատրաստվում ձեզ հետ առևտրի գործարք կնքել, տղե՛րք, եթե դուք կռվելու եք։ Դա խելագարություն է», – պատմել է Թրամփը:

Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնիսկ Օվալաձև աշխատասենյակում գտնվելիս՝ նախքան համաձայնագրի նախաստորագրումը, «փորձում էին փախչել»՝ անհարմար զգալով, սակայն վերջում գրկախառնվեցին և շնորհավորեցին միմյանց:

«Հաճելի էր դա դիտել», – ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ հավելելով, – «Ես սիրում եմ պատերազմներ դադարեցնել»:

Թրամփն ընդգծել է, որ ինքն արդեն իսկ 6 պատերազմ է դադարեցրել, իսկ որոշ նախագահների չի հաջողվում նույնիսկ մեկն ավարտել:

Ի դեպ, ԱՄՆ նախագահը «Ադրբեջան» անունը դժվարացել է արտասանել, իսկ Հայաստանի անգլերեն անվան՝ Armenia-ի փոխարեն ասել է «Ալբանիա»:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր՝ Փաշինյանն ու Ալիևն արդեն իր լավ ընկերներն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031