Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան կշարունակի հյուրընկալել Պուտին-Զելենսկի բանակցությունները Ստամբուլում. Էրդողանը՝ Պուտինին

Օգոստոս 20,2025 16:34

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Էրդողանը նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլի մեկնարկը կարևոր է, և որ Թուրքիան կշարունակի հյուրընկալել բանակցությունները Ստամբուլում, երբ կողմերի համար որոշվեն հարմար ժամկետներ։

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է նաև Սիրիայի հարցին։

Մասնավորապես, Էրդողանը հայտնել է, որ սիրիական անվտանգության ուժերի Սուվեյդայից դուրսբերմանը հաջորդած բախումները սպառնալիք են ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար, և կարևորել է, որ  Իսրայելը չխախտի Սիրիայի ինքնիշխանությունը։

Կրեմլի կողմից տարածած հայտարարության համաձայն՝ Պուտինը և Էրդողանը քննարկել են Ալյասկայում Դոնալդ Թրամփի հետ կայացած հանդիպման մանրամասները։ Նշվել է, որ նախագահները քննարկել են նաև առևտրային և ներդրումային հարաբերությունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031