Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահը Չարենցավանում ծանոթացել է պողպատաձուլարանի աշխատանքներին

Օգոստոս 20,2025 16:52

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Չարենցավանի «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» պողպատաձուլական ձեռնարկություն, որը խոշորագույնն է Հայաստանում։

Ընկերությունը մասնագիտացած է շինարարության մեջ կիրառվող պողպատե ամրանների, ինչպես նաև հանքարդյունաբերության համար նախատեսված պողպատե աղացագնդերի արտադրությամբ։

Նախագահը շրջել է ձեռնարկությունում, ծանոթացել ձուլարանի աշխատանքներին, մասնավորապես՝ 40 տոննա հզորությամբ էլեկտրաաղեղային վառարանի շահագործմանը և անընդհատ ձուլման հոսքագծերին։

Ձուլարանի տարեկան արտադրական հզորությունը կազմում է շուրջ 300,000 տոննա, իսկ ամրանների արտադրությունը՝ մինչև 175,000 տոննա։

Այցի շրջանակում նախագահը եղել է նաև տաք գլանաձև նախապատրաստվածքների գլոցման և աղացագնդերի արտադրամասում, որտեղ նախատեսվում է մեկ հերթափոխով տարեկան արտադրել շուրջ 20,000 տոննա արտադրանք։

Ընկերությունում միայն 2022 թվականից հետո իրականացվել է շուրջ 20 մլրդ դրամի ներդրում, որի զգալի մասը հնարավոր է դարձել պետական աջակցության գործիքների շնորհիվ։ «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ»-ը նաև օգտվում է ներդրումային ծրագրերի շրջանակում կառավարության կողմից տրամադրվող տարբեր աջակցություններից:

Շրջայցից հետո ընկերության գրասենյակում քննարկվել են ընկերության ընթացիկ գործունեությունը և ներդրումային ծրագրերը, այդ թվում՝ արևային ֆոտովոլտային կայանի և ալյումինե մարտկոցների արտադրության զարգացումը։ Անդրադարձ է կատարվել նաև մետաղաձուլության ոլորտում վերջին տարիներին կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը։

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031