Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիրավորական կլիներ, եթե երկրի գերագույն ստախոսին ասեի՝ այ համբալներ, շնաբարո դուրսպրծուկներ». Բագրատ սրբազան

Օգոստոս 20,2025 20:00

-Քիչ առաջ իմ աչքերի առջեւ մարմնացավ մեր Տիրոջ արտահայտած չափազանց կարեւոր առակը՝ անիրավ դատավորի մասին, որը Աստծուց չէր վախենում, մարդկանցից էլ չէր ամաչում,- այսօր Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Բագրատ սրբազանը՝ ահաբեկչության գործով մեղադրյալ Լիդիա Մանթաշյանի կալանքը եւս երեք ամսով երկարաձգելու որոշումը հրապարակելուց հետո:

-Հարց ունեի, այդ բոլորը, որ կարդում էր՝ իր համոզմո՞ւնքն էր, թե՞ տվել էին ընթերցելու համար: Հույս էի փայփայում, որ հատկապես Լիդիա Մանթաշյանի հարցով, որին 9 տարի ճանաչում եմ, դատարանի համար պիտի լիներ պատիվ, ծափողջույններով նրան դուրս հաներ նիստերի դահլիճից:  Օրինակ դարձներ այն ընտանիքների համար, որ այսպիսի կին կարող է լինել, որ պայքարում է,- շարունակեց Բագրատ սրբազանը:

Նրա խոսքը ընդհատվեց նիստին ներկաների ծափերով:

– Բայց այս դատարանում մեռել է արդարադատությունն էլ, խիղճն էլ, բարոյականությունն էլ:

Ես շատ կուզեի, որ պրոֆեսիոնալ մարդիկ լինեին, ու իրենց համարեի ոչ թե զրպարտողներ, այլ՝ մեղադրողներ: Մեղավոր բեռի տակ գտնվող մարդիկ չեն կարող մեղադրող լինել: Մարդիկ, որոնք գործում են հրահանգներով, որոնք ո՛չ դեմք ունեն, ո՛չ դիմագիծ,- հավելեց Բագրատ սրբազանը:

Հանրային մեղադրողները Բագրատ սրբազանի այս հայտարարությունից հետո ռեպլիկներ արեցին, Բագրատ սրբազանը կոչ արեց իրեն չընդհատել, ապա դիմելով մեղադրողներին ու նիստը նախագահող դատավորին՝ ասաց՝ դուք եւ ձեր սերունդները պատասխան եք տալու:

Բագրատ սրբազանի այս խոսքից հետո իրավիճակը սրվեց նիստերի դահլիճում, մեղադրողները նույնպես սկսեցին իրենց տեղերից արձագանքել այդ հայտարարությանը:

Նիստը նախագահողը կոչ արեց չվիրավորել իրար, Բագրատ սրբազանը շարունակեց. «Վիրավորական կլիներ, եթե ես ինձ թույլ տայի այս երկրի գերագույն ստախոսին ասել՝ այ համբալներ, այ ստահակներ, այ շնաբարո դուրսպրծուկներ, բայց ինձ թույլ չեմ տալիս նման փողոցային աստիճանի իջնել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031