Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոսի 25-ից համակարգի օգտագործումը պարտադիր է դառնալու

Օգոստոս 21,2025 12:30

Բարձրագույն դատական խորհուրդն օգոստոսի 15-ին հայտարարություն էր տարածել` վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ:

Ըստ այդմ, օգոստոսի 25-ից արդարադատության նախարարության կողմից գործարկվելու է վարչական դատավարության նոր էլեկտրոնային համակարգը, որը քաղաքացիներին, փաստաբաններին եւ պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու վարչական գործերով ամբողջությամբ թվային եղանակով ներկայացնել հայցադիմում, վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքներ, ինչպես նաեւ կատարել բոլոր դատավարական գործողությունները՝ արագ եւ առանց ձգձգումների:

Համակարգի օգտագործումը պարտադիր է դառնալու վարչական գործերով հետեւյալ մասնակիցների համար, այդ թվում՝

  •  պետական եւ տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների,
  • վարչարարություն իրականացնող այլ մարմինների, դրանց պաշտոնատար անձանց,
  • իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի,
  • ներկայացուցիչ հանդիսացող փաստաբանների,
  • սնանկության գործով կառավարիչների,
  • արտոնագրված հաշտարարների
  • նոտարների եւ այլն:

Ըստ ԱՆ-ի` ֆիզիկական անձանց համար համակարգի օգտագործումը պարտադիր է դառնալու, եթե տվյալ ֆիզիկական անձը վարչական գործի շրջանակներում առնվազն մեկ անգամ նոր համակարգի միջոցով կատարել է որեւէ գործողություն եւ հետագայում գործը քննող դատարանին տեղյակ չի պահել համակարգից օգտվելու անհնարինության մասին:

«Առավոտ» օրաթերթ
20.08.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031