Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ արժեք ունի ՀՀ անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին, եթե Ադրբեջանի գործած հանցագործությունները մնալու էին անպատիժ. Մարուքյան

Օգոստոս 21,2025 15:34

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) ևս չորս ներկայացուցչի նկատմամբ: Այս մասին հաղորդվել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կայքում: Պատժամիջոցները կիրառվել են ՄՔԴ դատավորներ Քիմբերլի Փրոսթի (Կանադա) և Նիկոլաս Գիլյուի (Ֆրանսիա), ինչպես նաև դատախազի տեղակալներ Շամիմ Խանի (Ֆիջի) և Մամե Մանդիայե Նիանգի (Սենեգալ) նկատմամբ:

Նախարարությունը հավելել է, որ Փրոսթը լիազորել է ՄՔԴ-ի հետաքննությունն Աֆղանստանում գտնվող ամերիկյան անձնակազմի վերաբերյալ, իսկ Գիլյուն խնդրել է ձերբակալման օրդերներ տրամադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և հրեական պետության նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի համար: Դատախազի տեղակալներ Խանի և Նիանգի նկատմամբ հետաքննություն է իրականացվում «ՄՔԴ-ի` Իսրայելի դեմ անօրինական գործողություններին աջակցելու, այդ թվում՝ Նեթանյահուի և Գալանտի նկատմամբ ՄՔԴ ձերբակալման օրդերները պահպանելու» համար:

Հունիսի սկզբին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել ՄՔԴ չորս դատավորների նկատմամբ՝ ամերիկացիների և իսրայելցիների կալանավորման փորձերի համար:

Հայաստանի իշխանությունները խոստացել էին ժողովրդին, որ կվավերացնեն Հռոմի ստատուտը և կպատժեն Ադրբեջանին՝ ՀՀ տարածքում կատարած հանցագործությունների համար։

Սակայն Հռոմի ստատուտի վավերացումից հետո այդպես էլ որևէ հայց Ադրբեջանի դեմ չներկայացվեց։

Իրականում իշխանությունների գլխավոր նպատակը այլ էր․ ցուցադրաբար քայլել համընթաց «առաջադեմ աշխարհի» հետ և հակադրվել Ռուսաստանի Դաշնությանը։ Այս քայլը միաժամանակ նպատակ ուներ խոչընդոտել Պուտինի այցը Հայաստան, սակայն այդ «իզոլացման քաղաքականությունն» էլ տապալվեց․ ինչպես հայտնի է, Պուտինը վերջերս այցելեց ԱՄՆ։

Ի վերջո, ի՞նչ արժեք ունի Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին, եթե Ադրբեջանի գործած հանցագործությունները մնալու էին անպատիժ, ավելին Բաքուն շարունակում է շինծու գործերով դատավարություններ իրականացնել Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, մինչդեռ մեր պատկան մարմինները ոչինչ չձեռնարկելով հետևում են այդ գործընթացին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031