Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Ռոստոմյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով

Օգոստոս 21,2025 17:20

Քիչ առաջ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով (նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյան) դատական նիստի ընթացքում Կարեն Ֆարխոյանը որոշում կայացրեց օգոստոսի 26-ից սկսած փոխել այս գործով մեղադրյալ, 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքի հետ։

Դատարանը նրան հնարավորություն տվեց իրավապահ մարմինների ուղեկցությամբ շաբաթական առնվազն երկու անգամ այցելել որդու շիրիմին։

 

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031