«Նորմալ մարդկանց մոտ չի տեղավորվում նման վերաբերմունքը կնոջ նկատմամբ»,- Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով (նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյան) դատական նիստի ժամանակ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը՝ անդրադառնալով Լիդիա Մանթաշյանի կալանքի երկարաձգմանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ուղերձում հնչեցված մտքերին՝ Դավիթ Սահակյանցը նշեց․ «Հերթական սուտն ու ֆարսն է։ Եթե դու այդքան ազատություններ ես քո պատկերացմամբ տալիս մարդկանց, ապա ինչո՞ւ ենք մենք հիմա գալիս դատավարություններին այն մարդկանց, որոնք քո ասելով՝ քո պատկերացրած հեղափոխությունը փորձում էին անել։ Ո՞ւր է ազատությունը, որի մասին խոսում ես։ Ով ձայն է բարձրացնում, հայտնվում են ճաղերի ետևում»։
Լրագրողների հարցին՝ ընդդիմությունից գո՞հ եք, Դավիթ Սահակյանցը պատասխանեց՝ սարսափելի դժգոհ եմ։ Ըստ նրա՝ լիդերի խնդիր կա․ «Լիդերի խնդիր կա և մնացած լիդերների՝ այդ լիդերի շուրջ համախմբման։ Դա է հենց Սամվել Կարապետյանի առաքելությունը եղել, որը էլի էս էտապում փորձում են կանխել։ Այնպես է ստացվել, որ այո, նա կարող է։ Գրագետ աշխատանք է պետք կատարել, որ գոնե այս շանսը բաց չթողնենք»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ