Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական դրոշի վրա «մերկապար» պարելու համար քրեական գործ է հարուցվել

Օգոստոս 21,2025 23:20

Ermenihaber.am. Թուրքիայի Նևշեհիր նահանգի Ուչհիսար քաղաքում թուրքական դրոշի վրա մերկապար պարած օտարերկրացու դեմ քրեական գործ է հարուցվել: Նևշեհիրի նահանգապետարանը հայտարարել է, որ անվտանգության ծառայությունները ուսումնասիրում են մամուլում և սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերը:

Նևշեհիրի գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ Թուրքիայի քրեական օրենսգրքի 300-րդ և 301-րդ հոդվածների ներքո:

Նահանգապետարանի հայտարարությունում նշվում է. «Մեր սիրելի ժողովրդի ազգային և հոգևոր արժեքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի առնչությամբ հարցը նահանգապետարանի ուշադրության կենտրոնում է»:

Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:

301-րդ հոդվածը վեց ամսից երկու տարի ազատազրկում է նախատեսում թուրք ազգի, Թուրքիայի Հանրապետության, պետական ինստիտուտների հրապարակային վիրավորման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031