Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղավոր ենք, որ իրեն չենք այրել Թուրքիայի դրոշի հետ». ՀՅԴ-ական երիտասարդի պատասխանը Նիկոլ Փաշինյանին

Հունիս 15,2021 17:36

ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հատուկ վաշտի սերժանտ Պետրոսյանն այսօր Ավշար գյուղի մշակույթի տանը, «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ դուրս է գալիս աշխատանքից եւ ոստիկանության իր ծառայակից ընկերներին, այդ եւ այլ ուժային կառույցների ղեկավարներին հորդորեց`դադարել կատարել ազգադավ իշխանության հրահանգները:

Իր հայտարարությունից հետո, նա հանեց ծառայողական վերնազգեստը եւ «Հայաստան» դաշինքի քարոզչական շապիկ հագավ:

Ավշարում «Հայաստան» դաշինքի անդամներին դիմավորեց գյուղապետ Սուրիկ Գրիգորյանը: Նա ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանի եղբայրն է: «Հայաստան» դաշինքին հաջողություն ենք ցանկանում`նախագահ Քոչարյանի գլխավորությամբ: Ավշարցին`իր հարազատներով ու բարեկամներով, պիտի ապացուցի, որ հավատարիմ է Հայաստանի պետականության պահպանմանը: Բարով եք եկել»,- ասաց Սուրիկ Գրիգորյանը:

Հարց տալուց առաջ, դահլիճից մի երիտասարդ ՀՅԴ-ական աղջիկ նախ մեջբերեց Նիկոլ Փաշինյանի այսօր արած հայտարարությունը, որ Թուրքիայի դրոշն այրող դաշնակցականները հունիսի 20-ին այրելու են ՀՅԴ դրոշը, եւ ասաց. «Մեղավոր ենք, որ իրեն չենք այրել Թուրքիայի դրոշի հետ»:

Ռոբերտ Քոչարյանն էլ հավելեց. «Դա ասում է Շուշին, Հադրութը հանձնողը. սա է մեր իրականությունը»: Իսկ հարցը վերաբերում էր Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հետագա հարաբերություններին: «Ես չեմ հավատում, որ արժանապատիվ հարաբերությունների համար հնարավոր է ծնկաչոք վիճակը: Դու պիտի ոտքի կանգնես, նոր խոսես արժանապատիվ հարաբերություններից: Այլ ձեւ չկա»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Մինչ այդ, նա նաեւ զարմանք էր հայտնել Նիկոլ Փաշինյանի «խաղաղասիրության» մասով, ով մուրճը ձեռքին գնում է հանդիպումների եւ սպառնում պետության ներսում իր ընդդիմախոսներին «մորթել, ջարդել, փշրել» եւ նույն ելույթում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ քիրվայության եւ հարեւանության մասին է խոսում:

Բանակին հաղթանակած փառքը վերադարձնելու մասին հարցին պատասխանելով էլ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ գյուղապետը զրույցում իրեն հարց է տվել`զորահանդես ե՞րբ ենք անելու: «Ամեն ինչ պիտի անենք, որ շուտ անենք»,- պատասխանեց Ռոբերտ Քոչարյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930