Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ոսկանյանի պարզաբանումը` նախորդ օրվա, Google-ի քարտեզի ու «Զանգեզուրյան միջանցքի» իր գրառման վերաբերյալ

Օգոստոս 21,2025 23:33

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Ալիքի սիրելի հետևորդներ, երեկ, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցք» անվանման այժմ էլ Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի կողմից կիրառության վերաբերյալ այստեղ կատարած գրառմանս մեջ կար անճշտություն։

Կցված խտապատկերում այդ քարոզչամիջոցներից մեկի նյութը վերաբերում էր 2023թ., մինչդեռ Google-ի փնտրման համակարգն այն ներկայացնում է՝ որպես նոր նյութ (այսօր արդեն 1 օր առաջվա)։

Չնայած գրառումն այդ պատճառով մի քանի ժամից  հեռացրել եմ, սակայն սա ամենևին չի նշանակում, որ այդ տխրահռչակ անվանումն այլևս չի կիրառվում։

Մասնավորապես, արհեստածին Ադրբեջանի հեռուստաալիքներից «İctimai TV»-ն հենց երեկ Նախիջևանից ռեպորտաժ էր պատրաստել, որը վերնագրված է «Զանգեզուրյան միջանցքը Նախիջևանի բնակիչների աչքով»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031