Վրաստանի տարածքում «Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ» (DN 1000) տարանցիկ գազատարի վրա արտակարգ վերանորոգման աշխատանքներ կատարելու անհրաժեշտության պատճառով, օգոստոսի 22-ի ժամը 06:00-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
Այդ ընթացքում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և Իրանից բնական գազի մատակարարման լրացուցիչ ծավալների շնորհիվ:
«Գազպրոմ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի և զանգվածային լրատվության միջոցների ծառայություն