Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ պետք է դադարեցնել ծխելը

Օգոստոս 22,2025 13:15

Ծխախոտային և նիկոտին պարունակող արտադրանքի օգտագործումը շարունակում է մնալ ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) առաջատար ռիսկի գործոններից մեկն ամբողջ աշխարհում։ Ծխախոտը պարունակում է ավելի քան 7000 քիմիական նյութ, որոնցից շուրջ 70-ը քաղցկեղածին են։

2022 թվականին իրականացված հետազոտության տվյալներով՝ Հայաստանում չափահաս բնակչության 27,2%-ն օգտագործում է ծխախոտային և նիկոտին պարունակող որևէ արտադրատեսակ:

Ծխախոտի օգտագործումը վնասում է մարդու օրգանիզմի տարբեր համակարգերը.

  • թոքեր` քրոնիկ օբստրուկտիվ թոքերի հիվանդություն (ՔՕԹՀ), էմֆիզեմա, տարատեսակ վարակներ,
  • սրտանոթային համակարգ` զարկերակային արյան գերճնշում, սրտամկանի ինֆարկտ, արյան շրջանառության խանգարում,
  • գլխուղեղ` ինսուլտի բարձր ռիսկ, հիշողության կորուստ (դեմենցիա), տրամադրության խանգարումներ,
  •  քաղցկեղ` թոքերի, կոկորդի, բերանի, միզապարկի, ենթաստամոքսային գեղձի և այլ օրգանների քաղցկեղներ,
  •  պտղաբերություն և հղիություն` սերմնահեղուկի քանակի նվազում, վիժումներ, վաղաժամ ծննդաբերություն,
  •  ոսկրեր և մկաններ` ոսկրերի փխրունություն (օստեոպորոզ), վերքերի դանդաղ վերականգնում:

Պահպանե՛ք Ձեր և Ձեր սիրելիների առողջությունը.
Բացառե՛ք երկրորդային (պասիվ) ծուխը` ստեղծելով անվտանգ միջավայր հատկապես երեխաների համար (ավելի քիչ ասթմայի նոպաներ, ականջի վարակներ և այլն)։

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031