Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ասել՝ սպանելու եմ… երկիրը դավաճանած մարդուն ես թույլ չեմ տա, որ հեշտությամբ կյանքից հեռանա». Հրայր սարկավագ Հակոբյան

Օգոստոս 22,2025 16:05

-Ներկայացնում են մեղադրանքը, այդ երկու ամսվա ընթացքում պետք է ապացույց ու փաստեր ձեռքբերեն: Ի՞նչ է ստացվում հիմա փաստեր չունեն, ինչ սկզբում ներկայացրել էին, սխալ է, քանի որ գործ չեն արել,- այսօր Բագրատ սրբազանի եւ մյուսների ՝ ահաբեկչության նախապատրաստման գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց այդ գործով մեղադրյալ Հրայր սարկավագ Հակոբյանն՝ անդրադառնալով մեղադրյալների կալանքը եւս երեք ամսով երկարաձգելու դատարանի որոշումներին:

-Իրենց հրապարակած ձայնագրությունը, որ լսում ենք, ծիծաղի է վերածվում այդ ամեն ինչը: Մեղադրող մարդիկ ե՛ւ ինձ, ե՛ւ մնացածին չեն ճանաչում: Բագրատ սրբազանն ամեն օր ասում էր Աստծով ենք գնում, մենք չենք դուրս եկել սպանելու, կոտորելու: Իրենց հրապարակումը նայեք, էնտեղ իմ խոսքի մեջ գրված է սպանեն, գրած չէ սպանեմ: Այսինքն՝ իրենք էլ հստակություն չեն դնում: Իմ ասածների համար պատասխանատվություն կրում եմ, բայց չեմ ասել՝ սպանելու եմ:

Առհասարակ հայի վրա զենք չեմ բարձրացնում: Երկիրը դավաճանած մարդուն ես թույլ չեմ տա, որ հեշտությամբ կյանքից հեռանա, պետք է պատասխան տան ազգի առաջ՝ դատով, դատաստանով, զոհվածների ընտանիքների առջեւ, հայրենիքի առջեւ, մինչեւ իրենց խոր ծերություն պետք է պատասխան տան,- հավելեց Հրայր սարկավագը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031