Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի «Կախիչ» օպերացիայի արդյունքում մեր երկիրը կորցրել է 120 մլն դոլար. Նարեկ Կարապետյան. Նարեկ Կարապետյան

Օգոստոս 22,2025 16:40

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, անդրադառնալով այն բանին, թե ինչ լավ բաներ է արել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հայաստանի համար։

Տեսանյութին կից՝ Նարեկ Կարապետյանը գրել է.

«1.Ինչպես ամեն դպրոցի շինարարությունը թանկացավ 1 մլն դոլարով:

2.Շա՞տ են արդյոք Վրաստանի համեմատ մեր կառուցած ճանապարհները

3.Ամեն մեկիս ընտանիքի վրա ՔՊ-ն 7 տարում վերցրել է 10.000 $ պարտք»:

Տեսանյութում Կարապետյանը, մասնավորապես նշել է, որ Հայաստանի բնակիչները հաճախ շնորհակալություն են հայտնում այս իշխանությանը դպրոցաշինության և ճանապարհաշինության համար։

«Մինչև 2024թ.-ն դպրոցաշինության համար վերցվում էին վարկեր. երկիրը ներգրավում էր վարկ և իրականացվում էր ֆպրոցների շինարարություն: Այստեղ հայտնվեց մեր երկրի ղեկավարը և տեղի ունեցավ «Կախիչ» օպերացիան, որի համար աշխատանքից հեռացվեց քաղաքաշինության նախարարը։ Այդ շոուից հետո մեկ ամսվա ընթացքում դպրոցների շինարարության գները մի դպրոցի հաշվարկով թանկացան 1 մլն դոլարով, ամեն դպրոց, որ առաջ կառուցվում էր 900 մլն դրամով՝ սկսվեց կառուցվել նույն պրոյեկտով 1.4 մլն դրամով:Ամեն քառակուսի մետրի մեջ, եթե շինարարությունը և բարեկարգումը արժեր 900 դոլար, դրանից հետո դարձավ 1.5 մլն դոլար։

Ոչ մի բան չի փոխվել, միայն այն, որ երկրի ղեկավարը սխալ իմպուլս է տվել գործարարներին», – ասում է  նա՝ ընդգծելով, որ երբ ճնշումը պետության կողմից գործարարների վրա մեծանում է՝ նրանք գները բարձրացնում են, որպես ռիսկի հաշվարկ։

Կարապետյանը նշում է. «Դրանից հետո 128 դպրոցի կառուցման մրցույթ է հայտարարվել, ինչի արդյունքում մեր երկիրը 120 մլն դոլար փող է կորցրել միայն «Կապիչ» օպերացիայի համար»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031