«Զարմանալի է, որ արդեն 35 տարի անցել է, եւ մենք փորձում ենք պաշտպանել Անկախության հռչակագիրը: Սա շատերի համար կարող է նույնիսկ անտրամաբանական թվալ»,- «Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի 35-ամյակը» գրքի շնորհանդեսին նշեց ՀԽՍՀ վերջին եւ Հայաստանի առաջին Գերագույն Խորհրդի պատգամավոր Վարդան Պետրոսյանը:
«Ոչ բոլոր ազգերն ունեն նման որակի եւ իրավական նման կարգավիճակ ունեցող հռչակագիր, որը պետականաստեղծ եւ պետականապաշտպան ակտ է: Այն հնարավոր չէ, ոչ խմբագրել, ոչ վերաշարադրել այլ տեսքով, ոչ էլ փոփոխության ենթարկել: Հենց սրանով էլ այն երաշխավորն է պետականության: Ցանկացած ոտնձգություն հռչակագրի հանդեպ, անկախ նրանից, թե ինչ դրսեւորումներ է ունենում, համոզված եմ, որ դատապարտված է պարտության, բայց այնուամենայնիվ, ինչքան էլ որ տխուր է, այսօր մենք եւ տոնում ենք Անկախության հռչակագրի ընդունման 35-ամյակը, եւ նշում ենք, որ այդ իրավական ակտը պաշտպանության կարիք ունի, քանի որ այդ ակտով սահմանված ուղենիշները խախտվել են եւ տանում են այլ ճանապարհով:
Շատ ուրախ եմ, որ Արամ Մանուկյանը հավաքել է բոլոր փաստաթղթերը մի գրքի մեջ, որը հնարավորություն կտա մեզ բոլորիս մեկ անգամ եւս վերապրելու այդ ժամանակաշրջանը, որը ցավոք սրտի, երիտասարդ սերունդը դժվար թե պատկերացնի…»,-ասաց Վարդան Պետրոսյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ