Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյանը կարող է Երեւանի համար խոստացված տրոլեյբուսները գնել հավաքված գումարով եւ մի բան էլ ավելին. «Ժողովուրդ»

Օգոստոս 23,2025 09:10

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Տիգրան Ավինյանի փաստացի խոստումները, արձանագրեց, որ 2025 թվականի սկզբին քաղաքային իշխանությունը խոստացել էր գնել 45 տրոլեյբուս մայրաքաղաքի համար։ Սակայն հայտարարությունից ամիսներ հետո ասացին, թե տրոլեյբուսների ամբողջ քանակը հնարավոր չի լինի ձեռք բերել. ինչո՞ւ, որովհետեւ տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտի արդյունքում եղել են թերհավաքագրումներ: Անգամ օրենք փոխեցին, որ տուգանեն բոյկոտող քաղաքացիներին… Կարճ ասած՝ քաղաքային տրանսպորտի բյուջեում փող չկա:

«Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, ուսումնասիրելով 2025 թվականի հունվար-մայիս ամիսների տվյալները, տեղեկացավ, որ Երեւանում վաճառվել է 6 մլրդ 28 մլն դրամի ուղեւորատոմս: Սա նշանակում է, որ ամսական 1 միլիարդից ավելի գումար է հավաքագրվել քաղաքացիներից՝ 150-ական դրամներով։

Իսկ ի՞նչ արժե 1 տրոլեյբուսը. տարբեր հաշվարկներով՝ 95-96 մլն դրամ: Այսինքն՝ Տիգրան Ավինյանը կարող է Երեւանի համար խոստացված տրոլեյբուսները գնել հավաքված գումարով եւ մի բան էլ ավելին. հավաքագրված 6.28 մլրդ դրամով կարելի է գնել 65 տրոլեյբուս՝ 45-ի փոխարեն: Սակայն չի արվում:

Փոխարենը շռայլ ծախսեր են արվում Տիգրան Ավինյանի ամբիցիաները բավարարելու համար: Երբ նա 2023 թվականի հոկտեմբերին ստանձնեց քաղաքապետի պաշտոնը, երեւանցիները 87 միլիոն դրամ կամ մոտ 220 հազար դոլար վճարեցին, որ Տիգրան Ավինյանը երդվի որպես քաղաքապետ:

«Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղարից հետաքրքրվեց՝ ինչու Տիգրան Ավինյանը չի կատարում խոստումը եւ Երեւանի համար չեն գնվել խոստացված 45 տրոլեյբուսները: Քաղաքապետարանից արձագանքել են. «45-ի մրցույթը կայացել է, հաղթող կազմակերպությունը կա, մնում է ֆինանսական հարցերը լուծենք, որ կարողանանք 45-ն էլ այս տարի ունենանք»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031