Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկական ոսկի ու արծաթ արդեն ունենք, սպասում ենք երկրորդ ոսկուն

Օգոստոս 23,2025 22:19

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ 20 աշխարհի  առաջնությունում Հայաստանն արդեն երկու մեդալ նվաճել է: Այսօր չեմպիոնի կոչման արժանացել է 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը, որը համառ գոտեմարտում պարտության է մատնել ուզբեկ Ահմադ Կոդիրովին: Նախորդ օրը մեր հավաքականին արծաթե մեդալ պարգեւել էր 60 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը:

Հայաստանի մեդալները կարող են ավելանալ եւս երկուսով: Մեկը՝ անկասկած, որովհետեւ Ալեքս Մարգարյանը 63 կգ քաշային կարգում  մտել է եզրափակիչ եւ ապահովել առնվազն արծաթ: Սակայն նա վաղը չեմպիոնության համար գոտեմարտելու է կրկին Ուզբեկստանի ներկայացուցչի՝ Այթջան Խալմախանովի հետ: Իսկ ահա  Էրիկ Տեր-Մաթեւոսյանը դեռ պետք է հաղթահարի սփոփիչ գոտեմարտի արգելքը եւ ապա միայն հավակնի բրոնզի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031