Լրահոս
Օրվա լրահոսը

Այս մոլորեցնող քարոզչության դեմ պետք է պայքարի «Արագ արձագանքման խումբը»․ Գենադի Մնացականյան

Օգոստոս 24,2025 12:50

Կարծում եմ՝ բոլորի համար արդեն պարզ է, որ 2026 թվականի նախընտրական քարոզարշավը սկսված է։ Հետևաբար, յուրաքանչյուր սուտ, որ հնչում է ՀՀ իշխանությունների հայտարարություններում կամ ուղերձներում, ավելի վտանգավոր է դառնում, և ընդդիմության կողմից պետք է անմիջապես հերքվի հնարավորինս հիմնավորված ու մատչելի բոլորի համար՝ մինչ կհասցնի թունավորել հայի միտքը։ Սակայն, կարծում եմ, դրանով պարտադիր չէ, որ զբաղվի ամբողջ ընդդիմադիր դաշտը, որովհետև վտանգը միակողմանի չէ։

ՀՀ քրիստոսահալած իշխանությունների ստերը հերքելը շատ հեշտ է, և այդ աշխատանքը կարող են կատարել քաղաքական ընդդիմության երիտասարդական թևի ներկայացուցիչներից կազմված մի խումբ, որը կարող է կոչվել, օրինակ, «Արագ արձագանքման խումբ», և այդ վստահելի խմբի հերքումները պետք է տարածվեն հնարավորինս արագ և շատ։ Խորքի մեջ ամբողջ իշխանական կազմն է այսօր 2026 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ ինքնասիրահարված նախագահի մասնակցությամբ ստորագրված իրավաբանական ուժ և հայոց շահերի հետ աղերս չունեցող թուղթը ներկայացնում որպես խաղաղության պայմանագիր, որն այսօրվա ամենագլխավոր և վտանգավոր սուտն է, և հենց այս մոլորեցնող քարոզչության դեմ պետք է պայքարի իմ վերը նշած «Արագ արձագանքման խումբը», որը ստեղծելու համար, կարծում եմ, ռեսուրսներ ունեցող ազգային ուժեր այսօր շատ կան Հայաստանում։

Պետք է խոստովանենք նաև, որ ՔՊ կուսակցությունը իր ապազգային ու եկեղեցահալած քարոզչությունն իրականացնում է շատ կազմակերպված։ Հետևաբար «Արագ արձագանքման խումբը» պետք է ավելի կազմակերպված լինի և համարժեք ջախջախիչ փաստերով ու տրամաբանական հիմնավորումներով, ինչպես նշեցի, հերքի այդ ստերը և պաշտպանի հայ հասարակությանը տեղեկատվական հարձակումներից։ ՀՀ վարչապետն ու իր կամակատարները վերջին օրերում ակտիվ շրջանառության մեջ են դրել այն թեզը, համաձայն որի, իբր վաշինգտոնյան ավազահիմն գործարքից հետո Հայաստանը այսօր ավելի անկախ է, ավելի ինքնիշխան է, ավելի պետություն է, քան երբևէ և այլն, սակայն իրականում Հայաստանը երբեք այսքան վտանգված չի եղել և երբեք այսքան մոտ չի եղել Հայոց պետականության կորուստը։

Փաստենք, որ ինչպես մինչև օգոստոսի 8-ը, նույնպես օգոստոսի 8-ից հետո, Ադրբեջանի պաշտոնական հայտարարություններից պարզ է դառնում, որ այդ պետության նախագահը չի հրաժարվել իր նորանոր պահանջներ ներկայացնելու մտադրություններից ու  նվաճողական քաղաքականությունից, ինչը վկայում է ո՛չ թե Հայաստանի ավելի  պետություն լինելու մասին, քան երբևէ, ինչպես փորձում են համոզել, այլ ճիշտ հակառակը, վկայում է այն տխուր փաստի մասին, որ Հայաստանը այսօր ավելի Բաց բաժնետիրական ընկերություն է քան երբևէ։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031