Լրահոս
Հնարավոր չէ՞ գոնե լռել
Օրվա լրահոսը

Սիմոն Բաբայան. Տվել եմ համաձայնություն՝ թեկնածությունս առաջադրելու փաստաբանների պալատի նախագահի առաջիկա ընտրություններին

Օգոստոս 25,2025 12:13

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը

Տեղեկացնում եմ, որ տվել եմ համաձայնություն` թեկնածությունս առաջադրելու ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջիկա (սեպտեմբերի 13, 2025) ընտրություններին:

Որոշումս ընդունել եմ նկատի ունենալով մեր թիմի և գործընկերներիս կարծիքը, ինչպես նաև անցած տարիների ընթացքում իրականացված ծրագրերի արդյունքները, այդ թվում դրանց շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը:

Անցած չորս տարիներին Հայաստանյան փաստաբանական ինստիտուտը անցավ բազում փորձություններով և ինչպես նախկինում, այսօր էլ մեր ինստիտուտը լուրջ խնդիրների առջև է կանգնած: Դրանցից են մասնավորապես փաստաբանների անկախության դեմ ոտնձգության փորձերը, փաստաբանների իրավունքների խախտումները, հարկային անհամաչափ բեռը, հանրային պաշտպանության գերծանրաբեռնվածությունը, սոցիալական թերի աջակցությունը, մարզային կտրվածությունը: Այս խնդիրներն այսօր ևս առկա են և պահանջում են համաժամանակյա լուծումներ:
Ակներև է, որ փաստաբանական ինստիտուտը ստիպված է լինում դիմակայել նաև արտաքին ճնշումներին:

Պետք է փաստել, որ մեր առջև ծառացած մարտահրավերների մեծ մասը փաստաբանական համայնքը հաղթահարել է և հաղթահարում է միասնականության և անկախության շնորհիվ, ինչի համար հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր բոլոր փաստաբան գործընկերներին:

Փաստաբանությունն արդարադատության համակարգի առանցքային դերակատարն է, քանզի հենց այս ինստիտուտի միջոցով է ապահովվում անձանց խախտված իրավունքների պաշտպանությունը:
Հայաստանի Հանրապետության փաստաբանական համայնքը երեք հազար և ավել իրավաբանի միավորել է մեկ գաղափարի շուրջ՝ անձանց իրավունքների պաշտպանություն:

Պետք է նկատի ունենալ, որ ժամանակակից իրավապաշտպանությունը հնարավոր է ապահովել բացառապես զարգացման դինամիկայի մեջ գտնվող, հասարակության հարգանքը վայելող, անկախ, օրինապահ և արհեստավարժ փաստաբանների միջոցով:

Ուստի`որպես փաստաբանական ինստիտուտի տեսլական, կարծում եմ, որ անհրաժեշտ է գնալ առաջ, շարունակել զարգանալ, պահպանելով այն ձեռքբերումները, որոնց հասել ենք միասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031