Լրահոս
Օրվա լրահոսը

Մալդիվներ, Macbook-ներ ու iPhone-ներ։ Հատուկ արշավ՝ միայն Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard քարտապանների համար

Օգոստոս 25,2025 18:30

Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard քարտապաններն ունեն հնարավորություն մասնակցելու հատուկ իրենց համար կազմակերպված արշավին, որի շրջանակում կխաղարկվի․

  • 4 շքեղ փաթեթ դեպի Մալդիվներ՝ յուրաքանչյուրը 2 անձի համար
  • 4 Macbook Air (M4 չիպով)
  • 4 ամենանոր iPhone-ները (խաղարկության պահի դրությամբ)

Արշավին մասնակցելու համար քարտապանները պետք է իրենց Mastercard-ով կատարեն 1,500,000 դրամի անկանխիկ գնումներ օգոստոսի 25-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։

«Բիբլոս Բանկ Արմենիայի հաճախորդների հավատարմությունն ու գոհունակությունը մեզ համար առաջնահերթություն է։ Հատուկ մեր Mastercard քարտապանների համար իրականացվող արշավի օգնությամբ ամենօրյա գնումները կարող են դառնալ յուրահատուկ հնարավորությունների սկիզբ։ Մրցանակները պատահական չեն ընտրվել․ անմոռանալի տպավորություններ ու կյանքն ավելի հարմար դարձնող սարքեր նվիրելով՝ ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր հաճախորդներին մեր Բանկն ընտրելու և մեզ վստահելու համար»,- նշեց Բիբլոս Բանկ Արմենիայի սպառողական գործառնությունների վարչության ղեկավար Արթուր Փալիկյանը։

«Mastercard-ում ձգտում ենք ստեղծել անգին հնարավորություններ, որոնք ավելի շատ արժեք են ստեղծում մեր քարտապանների առօրյա կյանքում։ Բիբլոս Բանկ Արմենիայի հետ համատեղ մենք ուրախությամբ մեկնարկում ենք այս հետաքրքիր արշավը՝ դեպի Մալդիվներ ճամփորդական փաթեթներով ու ամենաթարմ Apple սարքերով։ Մենք ցանկանում ենք, որ մեր քարտապանները, ընտրելով Mastercard, իրենց արտոնյալ զգան»,- ասաց Վրաստանում և Հայաստանում Mastercard-ի փոխնախագահ Դավիթ Զգուդաձեն։

Առաջարկը և՛ գործող, և՛ նոր ֆիզիկական անձ հաճախորդների համար է։

Հաղթողները կընտրվեն ուղիղ եթերում պատահականության սկզբունքով, 2026 թ․ հունվարին։ Խաղարկության հստակ օրը կհայտարարվի հավելյալ։

Բիբլոս Բանկ Արմենիայի հաճախորդ դառնալ և Mastercard քարտեր պատվիրել կարելի է Byblos Mobile-ով՝ ներբեռնելով հավելվածն ու գրանցվելով առանց Բանկ գալու։

Արշավի մանրամասները ներկայացված են Բանկի պաշտոնական կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031