Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանն ընդգծել է Քուվեյթի կառավարության պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ

Օգոստոս 25,2025 19:25

Օգոստոսի 25-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանի գլխավորած պատվիրակությանը։

Նախարար Հայրապետյանը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու առթիվ՝ ընդգծելով Հայաստանի ու Քուվեյթի միջև հարաբերությունների զարգացման ու համագործակցության խորացման կարևորությունը։

Իր խոսքում նախարարն առանձնացրել է միջկառավարական հանձնաժողովի ձևաչափով օրակարգային հարցերը և կարևորել բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխշահավետ համագործակցության ընդլայնումը՝ արդյունաբերական, գիտահետազոտական(R&D), կրթական և ներդրումային ուղղություններով։

Դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանն, իր հերթին, ընդգծել է Քուվեյթի կառավարության պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ։ Նա հավելել է, որ պատրաստ է ներդնել անհրաժեշտ ջանքեր՝ նպաստելու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում համագործակցության հեռանկարները՝ մասնավորապես կիսահաղորդիչների, արհեստական բանականության, կիբեռանվտանգության, թվային փոխակերպման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղությունների շրջանակում։

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031