Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի 10 կուսակցությունների նախագահներ տուգանվել են. Factor

Օգոստոս 26,2025 17:06

Factor.am. Հայաստանի 10 կուսակցությունների նախագահներ վարչական տույժի են ենթարկվել՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով կուսակցությունների տարեկան ֆինանսական հաշվետվությունները կամ ղեկավար պաշտոնին նշանակումների մասին տեղեկություններ չներկայացնելու համար։

Կուսակցության ղեկավար կազմի պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու կամ ազատելու տվյալները սահմանված կարգով ԿԿՀ չներկայացնելու համար 100 հազարական դրամներով տուգանվել են «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության նախագահ Ժասմեն Բաբայանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Սիմոն Հակոբյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Մկրտիչ Գիմիշյանը։

Գայանե Խաչատրյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031