Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա վերջին մրցաշարում՝ US Open-ում, ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը, որը մի քանի օր առաջ Ցինցինատիում ոտքի վնասվածքի պատճառով չորրորդ շրջանում չէր կարողացել շարունակել խաղը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերեւի հետ, Նյու Յորքում հաղթանակով է մեկնարկել:
Նա չորս սեթում 6:7, 6:3, 7:5, 6:1 հաշվով պարտության է մատնել Նիշեշ Բասավարեդդիին եւ հաջորդ շրջանում կհանդիպի լեհ Կամիլ Մայհշակի հետ:
Կանանց մրցաշարի մեկնարկային փուլում Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը, որը WTA վարկանիշային դասակարգման ցուցակում այժմ 103-րդն է, վիճակահանությամբ բաժին է ընկել 90-րդ հորիզոնականն զբաղեցնող ռուսաստանցի Անաստասիա Զախարովան:
Կարդացեք նաև
Նրանց հակամարտությունը կկայանա Երեւանի ժամանակով կեսգիշերից անց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ