Ցեղասպանագետ, Ցեղասպանության թանգարանի նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը գրում է.
«Այս երկու օրը ընկերներիցս մի քանիսը անձնական նամակներով մտահոգված հարցնում էին, թե ինչ է կատարվում Հայոց ցեղասպանության հուշահամալիրում։
Ես պատասխանում եմ՝ վերանորոգում։ Մի տարի առաջ էլ էր նման մի ալիք, երբ ես տեղադրեցի իմ աշխատասենյակի ջրից ուռած պատը ու հարցրեցի, իրոք սա կարիք չունի վերանորոգման։
Հիմա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլն է՝ Հավերժության տաճարի թեք մույթերի և վարչական մասնաշենքի տանիքի նորոգումը:
Կարդացեք նաև
Մույթերը հերթով են հիմնանորոգվում, այժմ ընթանում են առաջին երկու մույթերի վերականգնման աշխատանքները: Սա արվում է, որպեսզի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը բաց լինեն այցելուների համար:
Հիմա էլ կտեղադրեմ մույթերի քայքայված եւ տեղաշարժված քարերը նկարները։ Չեմ կարծում, որ պետք էր սպասել քարաթափման, վերանորոգում ձեռնարկելու համար։
Հիմնանորոգումը իրականացվում է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակ Սաշուր Քալաշյանը։
Ես հասկանում եմ, որ այս համատարած անվստահության միջավայրում, մարդկանց մտքներով ամեն ինչ կարող է անցնել։ Դրա մասին գրել է Կարեն Հարությունյանը :
Սակայն հավատացեք, ես ու գործընկերներս՝ ՀՑԹԻ աշխատակազմը կլինենք առաջինը, ով կբարձրաձայնի, եթե Հուշահամալիրին ինչ որ վտանգ սպառնա։
Խնդրում եմ, նման էմոցիոնալ դրսեւորումները հանրայնացնելուց առաջ՝ համացանցում փնտրեք նախկինում տեղադրված տեղեկատվություն (դրանք կտեղադրեմ մեկնաբանություններում) կամ փորձեք ՀՑԹԻ անձնակազմից ձեզ համար վստահելի մարդկանց հետ խոսել (դրա մասին գրել է Քրիստինե Խանումյանը) կամ եկեք հուշահամալիր ու դիտեք շինարարների աշխատանքը։
Հավատացեք, ձեր ազնիվ մղումները օգտագործում են մի քանի լայք հավաքելու համար, իսկ ամեն մի «սկանդալային» գրառում վնասում է Հայոց ցեղասպանության թանգարանին ու հուշահամալիրին»։