Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է
Օրվա լրահոսը

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արգիշտիի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկում ու Բեյրութի և Արգիշտիի փողոցներում

Օգոստոս 27,2025 12:07

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 29-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Արգիշտիի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկում կկատարվի լուսացույցների տեղափոխություն, որի հետևանքով կտեղափոխվի Արգիշտիի փողոցի «կանգ» գիծը և փողոցը հատող հետիոտնի համար նախատեսված անցումը:

Արգիշտիի փողոցից դեպի Մաշտոցի պողոտա աջ շրջադարձը կկազմակերպվի առանց լուսացույցի. շրջադարձ կատարող մեքենաները պետք է զիջեն ճանապարհը երթևեկության մյուս մասնակիցներին:
Բեյրութի և Արգիշտիի փողոցներում հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտին կկազմակերպվի առաջին երթևեկելի գոտում:

Բեյրութի – Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում հասարակական տրանսպորտի երթևեկությունը կկազմակերպվի առանձնացված լուսացույցով՝ «BUS» գրությամբ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031