Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիև. Թրամփը հրաշք է գործել, նա իսկապես արժանի է Նոբելյան մրցանակի

Օգոստոս 27,2025 14:21

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իսկապես արժանի է խաղաղության նոբելյան մրցանակի։ Այս մասին «Ալ Արաբիա»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հիշեցնելով, որ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին առաջարկել է Թրամփի թեկնածությունը՝ խաղաղության նոբելյան մրցանակի»։

«Ինչպես Վաշինգտոնում իմ մեկնաբանություններում ասացի՝ նա մի քանի ամսվա ընթացքում հրաշք է գործել Աֆրիկայում, Ասիայում, Հարավային Կովկասում։ Եվ սա նրա բնավորության մեջ է։ Սա նրա բնույթն է։ Նա խաղաղություն է ուզում։

Նա այնպիսի մարդ է, որը բացարձակապես չի համապատասխանում արևմտյան առաջնորդի ավանդական կերպարին։ Նա շատ բարյացակամ է։ Շատ առատաձեռն։ Նա այնքան առատաձեռն էր, որ իր բոլոր նվերները բաժանեց, նույնիսկ ավելին, քան նախատեսված էր։

Նա իսկապես այնպիսի մարդ է, որը իսկապես մեծ հարգանքի է արժանի։ Սա իմ առաջին հանդիպումն էր նրա հետ, բայց նրա նկատմամբ իմ վերաբերմունքը՝ որպես քաղաքական գործչի, միշտ դրական է եղել։ Նույնիսկ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում», – ասել է Իլհամ Ալիևը և հավելել, որ այդ ժամանակ ինքը հնարավորություն չի ունեցել նրա հետ հանդիպելու:

«Հատկապես, երբ նա զրկվեց վերընտրվելու հնարավորությունից՝ «խորքային պետության» ներկայացուցիչների կողմից իրականացված ընտրակեղծիքների արդյունքում։ Նրանք գողացան նրա հաղթանակը։ Եվ այն, ինչ պարոն Թրամփն ասում է փոստով քվեարկելու պրակտիկան վերացնելու մասին, բացարձակապես ճիշտ է։

Գիտեք, ամերիկյան վարչակազմերը միշտ սիրում են սովորեցնել ամբողջ աշխարհին, թե ինչպես ապրել, ինչպես ժողովրդավարություն կառուցել, ինչպես ընտրություններ անցկացնել և այլն։ Մենք բոլորս շատ լավ գիտենք սա։ Բայց հենց իրենք են կատարել նախագահ Թրամփի դեմ ամենամեծ ընտրակեղծիքը՝ հաղթանակից զրկելով նրան։ Եվ այն ժամանակահատվածում, երբ պարոն Թրամփը նախագահ չէր, նա իրեն շատ պարկեշտ պահեց։

Թրամփը մեծ քաջություն և արժանապատվություն ցուցաբերեց՝ վերադառնալով Ամերիկա, որտեղ նրա դեմ էին այդ բոլոր «ճահճի մեջ գտնվող գորտերը», ինչպիսիք են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), «Ազատություն» ռադիոկայանը, կեղծ լուրեր արտադրողները, այդ թվում՝ «Վաշինգտոն փոստը», «Նյու Յորք թայմսը», «Ուոլ Սթրիթ ջորնըլը», «Նյուզուիքը»։

Նրանք բոլորը Թրամփին դիվականացրին, ինչպես օրինակ՝ ինձ էին դիվականացնում, գուցե ոչ նույն մակարդակով, բայց նույն ձևով՝ լուրեր տարածելով», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031