Լրահոս
Օրվա լրահոսը

Քննչական խումբը դատարան է ներկայացրել Տիգրան Ուլուբաբյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդություն. փաստաբան

Օգոստոս 27,2025 12:43

Փաստաբան Էրիկ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը

Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի շրջանակում քննչական խումբը դատարան է ներկայացրել նրա կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդություն։

Սակայն անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ քրեական գործի նյութերում բացակայում է որևէ հիմնավոր և փաստարկված ապացույց, որը կարող է օրինական և իրավաչափ կերպով հաստատել իմ պաշտպանյալի մեղավորությունն առաջադրված մեղադրանքի շրջանակներում։

Որպես պաշտպան, պարտավոր եմ արձանագրել, որ գործով մինչ օրս կալանքի նախնական կիրառման պահից սկսած չի հայտնաբերվել և չի ներկայացվել **ոչ մի ուղղակի**, և նույնիսկ **ոչ մի կողմնակի ապացույց**, որը կարող էր որևէ կերպ հաստատել Տիգրան Ուլուբաբյանի մեղավորությունը։

Ավելին, Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված ենթադրյալ խոշտանգումների մասով հարուցված գործը, դժբախտաբար, ավարտվել է «ապացույցների անբավարարությամբ», ինչը ինքնին մտահոգիչ նախադեպ է՝ հաշվի առնելով մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության միջազգային ստանդարտները։

Չնայած փաստաբանական գաղտնիքին և մեր ընթացիկ ռազմավարությանը՝ որի նպատակն է առավել արդյունավետ կերպով պաշտպանել Տիգրան Ուլուբաբյանի իրավունքները, պարտքս եմ համարում հանրությանը տեղեկացնել, որ քրեական գործում **լիովին բացակայում է ցանկացած ուղղակի ապացույց**, որը կկարողանար հաստատել նրա մեղավորությունը։

Այս պայմաններում, ակնհայտ է, որ կալանքի ժամկետը երկարաձգելու իրավական հիմքերը բացակայում են, և այն կարող է գնահատվել որպես անհիմն ազատազրկման շարունակություն՝ խախտելով օրենքով սահմանված պահանջները և խաթարելով արդար դատաքննության սկզբունքները։

Կալանքի տակ պահելու քննչական խմբի միջնորդության քննությունը տեղի կունենա վաղը 28.08.2025թ. 16։30- ին ք. Վանաձոր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031