Լրահոս
Օրվա լրահոսը

Բանգլադեշի «Կասադել» խանութից գողացել են չհրկիզվող պահարանը, որում եղել է 50 հազար դոլար. Shamshyan.com

Օգոստոս 27,2025 16:37

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 25-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը՝ ժամը 08:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացուց, որը հայտնել է, որ թալանել են Անդրանիկի փողոցի 129/2 հասցեում գործող «Կասադել» խանութը:

Տեղում պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք բացել են նշված խանութի հետնամասի դուռը, մտել ներս և այնտեղից հափշտակել չհրկիզվող պահարանը:

Տեղում խանութի պատասխանատուն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 05:10-ի սահմաններում, անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է խանութի պահեստային դուռը և աշխատասենյակից գողացել չհրկիզվող պահարանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խանութում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ չհրկիզվող պահարանում եղել է 50 հազար ԱՄՆ դոլար, 2 միլիոն 500 հազար դրամ և փաստաթղթեր:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031