Սեպտեմբերի 2-ին ՀՀԿ-ն իր ամբողջ ռեսուրսով մասնակցելու է միասնության, Արցախի վերադարձին նվիրված հանրահավաքին։ Այս մասին «Հայելի» ակումբում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 18:30-ին, ՀՅԴ-ն Ազատության հրապարակում կկազմակերպի միասնության մեծ հավաք։
Նա նշեց, որ սեպտեմբերի 2-ի հանրահավաքի նպատակը շատ պարզ է․ «Նիկոլն ի՞նչ է խոսում, ասում է՝ էսքան բանն արեցի, տղա էիք, ինձ հանեիք։ Նա ասում է՝ Արցախի էջը ես փակում եմ, դեմ եք, ըմբոստացեք: Բա գոնե մի հատ հանրահավաք չանե՞նք, բա գոնե Երեւանի կենտրոնում մի քանի հազարով չհավաքվե՞նք ասենք՝ աշխարհ, մենք չենք հրաժարվել Արցախից»։
«Արցախի հարցը համահայկական հարց է, Արցախի հարցը միայն արցախահայության հարցը չէ։ Եվ ցույց տալու համար, որ այդ հարցը գոյություն ունի, որ այդ էջը չենք մոռացել, մենք պարտավոր ենք գործել»,- ասաց Աշոտյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ