Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը միայն տարածք չէ, այլ մեր ինքնությունը, պատմությունն ու անփոխարինելի արժեքը. Արցախի պետնախարար

Օգոստոս 27,2025 18:08

Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության Անկախության տոնին ընդառաջ Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում նշել է.

«Սեպտեմբերի 2-ը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենակարևոր էջերից մեկն է․ այն օրն է, երբ արցախցին ամուր կամքով ու անկոտրում ոգով հռչակեց իր անկախությունը՝ ազատ ու արժանապատիվ ապրելու անսակարկելի իրավունքը։

Այսօր, երբ մեզնից շատերը ցրված են տարբեր քաղաքներում ու երկրներում, մենք ավելի, քան երբևէ, պետք է հիշենք, որ Արցախը միայն տարածք չէ, այլ մեր ինքնությունը, պատմությունը և անփոխարինելի արժեքը։ Տարածական հեռավորությունները երբեք չպետք է կոտրեն մեր հոգևոր ու ազգային միասնականությունը։

Պահպանելով մեր լեզուն, մշակույթը, հավատքը և պատմական հիշողությունը՝ մենք պահպանելու ենք նաև Արցախի սրբազան գաղափարը։ Միասնականությամբ և համախմբվածությամբ կարող ենք պաշտպանել մեր ժողովրդի իրավունքներն ու արդար պահանջները։

Սեպտեմբերի 2-ին, ժամը 18:30-ին Ազատության հրապարակում միասին հավաքվենք, բարձրացնենք մեր ձայնը և ցույց տանք, որ չենք մոռացել մեր պատմությունը, չենք հրաժարվում մեր իրավունքներից ու պայքարում ենք հանուն ապագայի։

Թող սեպտեմբերի 2-ը լինի ոչ միայն հիշողության, այլ նաև ուժեղացման օր՝ միասնության, հավատքի և պատասխանատվության խոր գիտակցությամբ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031