«Գործը այդքան էլ ծանր չէ, ուղղակի հնչեղության պատճառով պետք է այսքան մանրանայինք, բացատրեինք, որ ձեր հարցերը փարատեինք։ Դուք լավ գիտեք՝ ես այնտեղ ինչու եմ հայտնվել, ինչ հետևանքներ են եղել, որ ես ծեծի հետ ընդհանրապես կապ չունեմ, տրամաբանություն էլ չեմ գտնում՝ ինչու պետք է Արարատ Միրզոյանին ծեծեի մի փաստաթղթի համար, որը ինքը չի ստորագրել»,-Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում Արարատ Միրզոյանի ծեծի գործով դատական նիստի ժամանակ իր եզրափակիչ ելույթում հայտարարեց գործող մեղադրյալ «MMA» չեմպիոն Թորգոմ Ասատրյանը։
Նա նշեց, որ ինքը գիտի՝ մեծ ճնշում կա դատարանի վրա ու, դիմելով նախագահող դատավորին, ասաց․ «Ձեզնից արդարացման վերդիկտ չեմ ակնկալում, բայց 2,5 տարի ԱԱԾ-ի պադվալում անցկացնելը չարած բանի համար ինձ թվում է բավարար է, որ մեղադրող կողմի սպասելիքները փարատվեն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ