Ամերիկյան Մինեապոլիս քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հայտնելով, որ հարձակումը տեղի է ունեցել քաղաքի կաթոլիկ եկեղեցիներից մեկին կից գործող դպրոցի տարածքում։
Կրակոցների հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ կրակողը:
Լրատվականները հաղորդում են տասնյակ վիրավորների մասին։