Google Maps-ը Սոթքի հանքի հատվածում փոխել է սահմանը հօգուտ Ադրբեջանի:
Այսպես, «Սպուտնիկ Արմենիա»-ի լրագրողը նկատել է, որ քարտեզի վրա դեղին գույնով նշված է ներկայիս սահմանը (ըստ Google-ի), նարնջագույնով՝ նախկինը (մոտավորապես):
Հայտնի չէ, թե կոնկրետ երբ են կատարվել փոփոխությունները, սակայն, ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել 2023-2025 թվականներին։
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման համար հիմք են ծառայում ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի քարտեզները, ոչ թե Google-ի։ Սակայն 2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական ԶՈւ-ն իր դիրքերը տեղակայել է նախկին խորհրդային սահմանին՝ տեղում կիրառելով հենց առցանց ծառայության քարտեզները։