Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է փայփայել այսօրվա արտասովոր թվացող այդքան կարևոր խաղաղությունը». ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյան

Օգոստոս 27,2025 23:20

«Ի՞նչ է խաղաղությունը. ես, իմ հասակակիցները, ավելի փոքրերը չգիտեք՝ խաղաղ ապրելն ինչ է, չգիտենք բաց սահմաններով ապրելն ինչ է:

Մենք ծնվել ու մեծացել ենք պատերազմի ժամանակ։ Հետո՝ նորից պատերազմ, զոհեր, հետո արդեն զոհվեցին մեր հասակակիցներն ու մեզնից փոքրերը։

Մենք չգիտենք՝ ինչ է իրական խաղաղությունը։

Երբ Եվրոպայում երկրից երկիր անցնելիս միայն մի փոքրիկ ցուցանակ ես տեսնում, որը չնկատելու դեպքում նույնիսկ չես էլ հասկանա, որ արդեն մեկ այլ երկրում ես, այն միաժամանակ և՛ երանություն է, և՛ ցավ։ Փշալարերի, դիրքերի ու զորքերի փոխարեն ցուցանակ:

Երանություն՝ որովհետև տեսնում ենք խաղաղության հնարավոր պատկերը։ Ցավ՝ որովհետև մենք չգիտենք դա ինչ է։

Այո, այսօր մենք ունենք խաղաղություն: Եվ մենք կարող ենք ունենալ կայուն, երկարատև ու հարատև խաղաղություն։ Դրա համար պետք է փայփայել այսօրվա արտասովոր թվացող այդքան կարևոր խաղաղությունը»:

 

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031