Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը այնքան հզոր էր, որ Նազարբաևը կարող էր նույնիսկ Կոմս Դրակուլայի նամակը կարդալ». Վահան Բաբայանը` ՔՊ պատգամավորին

Օգոստոս 27,2025 23:40

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը գրում է.

«ՔՊ մի կին պատգամավոր խոսում է Շուշին ազատագրած Սերժ Սարգսյանի անցած ճանապարհից, աշխարհ կանգնի իջնող կա…

Տիկինը, ում առաջին անգամ է ինձ բախտ վիճակվում մեծ դժվարությամբ լսել այսօր civic-ի տաղավարում խոսում էր Սերժ Սարգսյանի անցած ճանապարհից և չէ դա դեռ ամենը չէ ասում էր «Սերժ Սարգսյանը պետք է հիշի ինչ ճանապարհ է անցել,նա կապիտուլյանտի հոգեբանությամբ է եղել» ու օրինակ է բերում Նազարբաևի նամակը ու էդ թեման:

Տիկին պատգամավոր, Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը այնքան հզոր էր, որ Նազարբաևը կարող էր նույնիսկ Կոմս Դրակուլայի նամակը կարդալ, ՀՀ համար դա բան չէր փոխելու, կար ազատ Արցախ ու անկախ Հայաստան: Կար ազգային արժեքների հիման վրա կանգնած ամուր պետություն:

Երկրորդը, էդ ո՞ր պահն է ձեզ զարմացրել, կապիտուլյանտ բառը թե, որ դուք կապիտուլյացիոն վարչակազմ եք, ո՞րը, ի՞նչն է սխալ ասել Սերժ Սարգսյանը:

Իսկ եթե հերթը հասնի հեռուստադիտողներին տեսանյութներ նայելու խորհուրդներին ապա միջազգային հարթակներում տարբեր հանդիպումներ ունեցած ձեր սիրելի վարչապետի գլուխը կախ վիճակի ու պահվածքի մասին և իր ներկայությամբ ասված խոսքերի  մասին էնքան տեսանյութ կա,որ Նազարբաևի կարդացած նամակը լավ երազ կթվա:

Ով եկել ինչից է խոսում, Նազարբաևի նամակը համեմատում են Արցախի իրական կորստի հետ, ստեղ են ասել, դուք հաստատ դեպքերն ու դեմքերը խառնել եք տիկին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031