Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկաձորում կառուցվող էլիտար շենքի մոտ հայտնաբերվել է տղամարդու 2 մարմին, 2 հոգի էլ հիվանդանոց է տեղափոխվել. Shamshyan.com

Օգոստոս 28,2025 13:07

Shamshyan.com. Այսօր՝ ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական ավրչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Ծաղկաձոր քաղաքում՝ Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ կառուցվող էլիտար թաղամասի հարևանությամբ, մահացած քաղաքացիներ կան։

Տեղում քրեական, համայնքային ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են 2 տղամարդու մարմին, և պարզվել է նաև, որ 2 հոգու էլ օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է «Հրազդան» բժշկական կետրոն։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիները նշում էին, որ մահացածները ու վիրավորները նշված վայրում երկաթե զրուցարան են տեղադրելիս եղել, երբ հավանաբար անզգուշաբար կպել են այդտեղով անցնող 10 000 վոլտ լարման հոսանքի լարերին և հոսնաքահարվել։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031