– Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու վերաբերյալ իմ դիրքորոշումները որևէ փոփոխություն չեն կրել և չեն կարող կրել որևէ հանգամանքի ներքո,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Այո՛, ես որոշակի ծրագրեր ունեի եւ ունեմ այդ ծրագրերը, բայց այդ ծրագրերը չեն տեղավորվում այն հոլովույթի ներքո, որը ներկայացնում են շատերը Հայաստանի Հանրապետությունում։ Այո’, Վեհարանը պետք է ազատվի Կտրիճ Ներսիսյանից (հիշեցնենք, որ անգամ անձնագրում Ամենայն Հայոց կաթողիկոսն այլեւս ավազանի անունով չի անվանվում. խմբ.) եւ պետք է ազատվի Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հետևորդների ջանքերով, որոնցից մեկ ես եմ։ Ես ասել եմ, որ առաջնորդելու եմ այդ գործընթացը եւ կարծում եմ, որ առաջիկայում դրա դրսևորումները դուք, անպայման, կտեսնենք»,–ասաց Փաշինյանը:
Նա նաեւ խոստովանեց, որ անձամբ է հանդիպում Վեհարանը Վեհափառից ազատելու գործընթացին անդամագրվածների հետ. «Ասում են՝ բռնի մեթոդներ են որդեգրում, մենք քաղաքական գործընթացում բռնություն չենք արել, ուր մնաց Հայ-Առաքելական եկեղեցու գործընթացներում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ