Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ հավատանք: Կարո՞ղ է՝ Փաշինյանն ու Միրզոյանը չեն էլ հասկանում՝ ի՛նչ են բանակցել. Լևոն Զուրաբյան

Օգոստոս 28,2025 15:00

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

ԹՐԱՄՓՆ ԸՆԴԴԵՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ և ՄԻՐԶՈՅԱՆԻ

Օգոստոսի 8-ին Հայաստանի հետ փաստաթղթերը ստորագրելիս` ԱՄՆ նախագահ Թրամփը ասել է բառացիորեն հետևյալը.

“Armenia is also creating an exclusive partnership with the United States to develop this corridor, which could extend for up to 99 years. And then they promise in 99 years, they’ll extend it, right? You’ll promise, but we anticipate significant infrastructure development by American companies.”

(Տե՛ս կից տեսանյութը).

Թարգմանաբար.
«Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում Միացյալ Նահանգների հետ այս միջանցքը զարգացնելու համար, որը կարող է տևել մինչև 99 տարի: Եվ հետո նրանք խոստանում են 99 տարուց հետո երկարաձգել այն, այդպես չէ՞ (այդ պահին Թրամփը նայում է Փաշինյանի կողմը, որը չի էլ հասկանում, որ իրեն բան են հարցնում, իսկ Ալիևը ուղղակի չարախնդում է Թրամփի հեգնանքի վրա): Դուք կխոստանաք, մենք էլ նախատեսում ենք զգալի ենթակառուցվածքային զարգացում ամերիկյան ընկերությունների կողմից»:

Հեղինակավոր Reuters գործակալությունը այս կապակցությամբ գրում է, որ Հայաստանը բացառիկ հատուկ իրավունքներ է տալիս ԱՄՆ-ին՝ տրանսպորտային միջանցքի կառուցելու համար, որը ԱՄՆ-ն վերավարձակալությամբ փոխանցելու է մասնավոր ընկերությանը:

Փաշինյանն այսօրվա ասուլիսում, ինչպեսև Արարատ Միրզոյանը Պետրոսին տված հարցազրույցում, հերքում են այս տեղեկությունները և Թրամփի մատնանշած 99 տարվա վերաբերյալ պայմանավորվածության գոյությունը:
Ո՞ւմ հավատանք:
Կարո՞ղ է՝ Փաշինյանն ու Միրզոյանը չեն էլ հասկանում՝ ի՛նչ են բանակցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031