Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը ճիշտ էր, ինչպես 35, այնպես էլ 17, ապա 7 տարի առաջ, ճիշտ է նաև հիմա և դա այն խարիսխն է, որից կապված է շարունակում մնալ հայության հավաքական հույսը. Լևոն Նազարյան

Օգոստոս 28,2025 16:00

ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանի ֆեյսբուքյան գրառումը

Սերժ Սարգսյանի հայտարարությունն օգոստոսի 8-յան համաձայնագրի առթիվ` երևույթներն իրենց անունով կոչելու համարձակություն է, շռայլություն, որն իրեն կարող է թույլ տալ ՀՀ 3-րդ նախագահը։ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի հայտարարություններն էին ո՛չ միայն Հայաստանի սուվերենության, այլ նաև առաջնագծի փաստացի ճանաչման և արցախահայության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման հիմքերը։

ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի մտքերն այսօր, կառավարության նիստից հետո, հուշում են մի բան, որ Սերժ Սարգսյանի խոսքը ստերի մանիպուլյատիվ այսբերգների իշխանական սառուցյալ կայսրության վրա շարունակում է ունենալ օգոստոսյան տապի ազդեցություն։

Իսկ երկրորդիվ՝ փաստենք, որ ընդդիմադիր դաշտ գործուղվող հրոսակներն իրենց առաքելությունը տապալել են, ուստի ամեն ինչ անձամբ անելու կարիք կա։

Սերժ Սարգսյանը ճիշտ էր, ինչպես 35, այնպես էլ 17, ապա 7 տարի առաջ, ճիշտ էր երեկ, ճիշտ է նաև հիմա և դա այն խարիսխն է, որից կապված է շարունակում մնալ հայության հավաքական հույսը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031