Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը, ըստ էության ասաց, որ իր համար գոյություն չունի օրենք ու իրավունք, իր ենթականերից որևէ մեկը ոչ մի պարագայում ի զորու չէ հակառակվել իր կարծիքին. Րաֆֆի Ասլանյան

Օգոստոս 28,2025 20:30

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է.

«Ինքս չեմ զարմանում, որ այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժի որոշման կատարմանն անդրադառնալով, վերջապես շատ անկեղծ և ըստ էության ասաց, որ իր համար գոյություն չունի օրենք ու իրավունք, իր ենթականերից որևէ մեկը ոչ մի պարագայում ի զորու չէ հակառակվել իր կարծիքին, քանի որ կառավարությունն ինքն է, ուստի նման ենթական պետք է դիմում գրի և հեռանա։

Կարճ ասած, Փաշինյանը վաղուց է ապացուցել, որ գործում է «օրենքը ես եմ» սկզբունքով, իսկ նրա ենթականերից, այդ թվում՝ իրավապահ մարմինների ղեկավարներից որևէ մեկն ակնհայտորեն չի կարող որևէ հարցում նրան հակադրվելու, նույնիսկ հակառակ կարծիք հայտնելու կամք ունենալ, նրա այդ գործելակերպի պատասխանը այս պահին կարող է տալ միմիայն հասարակությունը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031