«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը.
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լիպարիտ Դրմեյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։
Ընդամենը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով դիտարկմանը, թե Կառավարությունն ընդունել է, որ Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը ենթակա է պարտադիր կատարման, հայտարարել էր. «Կառավարությունը ես եմ, եթե իմ դիրքորոշմանը հակասող կա, թող հենց հիմա դիմում գրի՝ գնա»։
Այսօր արդեն այն եզակի մնացած պաշտոնյաներից մեկը, ով համարձակվել էր օրենքի եւ ՀՀ ստանձնած պարտավորությունների մասին խոսել, այլեւս չի աշխատում։
Կարդացեք նաև
Հակաժողովրդավարական այս հերթական քայլը խոսում է անձնակենտրոն իշխանության, բազմակարծության ու փոխզիջումների բացակայության, ժողովրդավարական սկզբունքների կոպիտ ոտնահարման մասին։
Նման դրսեւորումների տրամաբանական հանգրվանը ավտորիտար կառավարումն է։ Հիշենք ԲԴԽ ղեկավարի եւ ուժային կառույցների ղեկավարների մեկ sms-ով ազատումները։
Բոլոր նրանք, ովքեր հանդուրժում եւ տարբեր պատճառներով դեռ արդարացումներ են գտնում այս ամենին, նպաստում են ՀՀ-ում ավտորիտար կառավարման հաստատմանը։
Ցավալի է տեսնել միջազգային իրավական հարցերով գրասենյակի վերջնական թուլացումը, Եղիշե Կիրակոսյանի հիմա արդեն Լ. Դրմեյանի բացակայությունը իր հետքն է թողնելու այդ գրասենյակի աշխատանքում։
Վստահ եմ Կառավարությունում շատերը նույնիսկ չգիտեն այդ գրասենյակի կարեւոր դերի մասին։