Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մեկը չի հարցնո՞ւմ, թե Նիկոլի կառավարման տարիներին քանի զոհ ու վիրավոր ենք ունեցել, իրենց կառավարման անփութության հետևանքով որքան մահեր են գրանցվել. Շիրազ Խաչատրյան

Օգոստոս 29,2025 13:42

«Հենակետ» հասարակական կազմակերպության փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան  գրառումը

«Դժբախտ է մեր ընդդիմությունը, որովհետև սահմանին զինվոր չի զոհվում, և դրանից նրանք դժբախտ են: Բա որ սահմանին զինվոր չզոհվի, բա ո՞ւմ հաշվին ապրենք, ո՞ւմ արյունը խմենք, որ ապրենք», – ասում է Փաշինյանը:
Սրա խոսքը դառնում է հենց էն ասացվածքը, որ ասում են՝ «գողը առաջինն է գոռում՝ «բռնեք գողին», անբարոյականը մատնացույց է անում դիմացինին՝ անվանելով անբարոյական…

Ոչ մեկը չի հարցնո՞ւմ, թե Նիկոլի կառավարման տարիներին քանի զոհ ու վիրավոր ենք ունեցել, ընդհանրապես սրանց կառավարման անփութության հետևանքով որքան մահեր են գրանցվել… էնպիսի իրավիճակ է ստեղծել, որ մահերի, զոհերի ու վիրավորների իրական թվի վերաբերյալ մարդիկ իր խոսույթով են խոսում՝ պլյուս մինուսով… հինգ հազարից ավելի զոհ, տասնյակ հազարավոր վիրավորներ ու խեղվածներ, տասնյակ հազարավոր մահեր համավարակից…

Մինչև օրս չկա հստակ պաշտոնական տեղեկատվություն՝ 2018թ.-ից մինչև հիմա բանակում գրանցված զոհերի, վիրավորների, համավարակի հետևանքով մահացածների իրական թվերի վերաբերյալ…

Ու էս ամենից հետո ո՞վ է խոսում արյուն լափելուց…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031