Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Կարապետյանը լեռնեցի հայ տղամարդ է եւ նա է որոշելու իր քայլերը»․ Նարեկ Կարապետյան

Օգոստոս 29,2025 14:12

«Առաջնային պետք է փորձենք լուծել արցախցիների արժանապատիվ կյանքի հարցը, որպեսզի նրանք փողոցում չմնան կամ ինտեգրվելու խնդիր չունենան։ Առաջնային հարցը՝ նրանց բնակֆոնդով եւ աշխատանքով ապահովելն է»,- այսօր կայացած ասուլիսում ասաց «Մեր ձեւով» կամավորական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ Արցախի վերադարձի հարց իրենց օրակարգում կա՞, եթե նոր ստեղծվելիք ուժը գա իշխանության, ինչպե՞ս են դա պատկերացնում, իշխանության կնքած փաստաթղթերից որո՞նք եք չեղարկելու։

Մյուս հարցերը, նա հայտարարեց, որ կներկայացվեն ժամանակի ընթացքում, քանի որ հարցի բարդությունը բոլորն էլ գիտեն եւ հասկանում են, թե ինչ մեծ աշխատանք պետք է տարվի այդ ուղղությամբ։

Նա վստահեցրեց՝ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը չի լինելու սակարկությունների առարկա․ «Սամվել Կարապետյանին ճանաչող շատ մարդիկ գիտեն, որ նա լեռնեցի հայ տղամարդ է եւ նա է որոշելու իր քայլերը»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031