Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը և Իսհաք Դարը կքննարկեն Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը

Օգոստոս 29,2025 16:27

Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհաք Դարի գրառումը X-ում.

«Այսօր ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի հետ ջերմ հեռախոսազրույց ունեցանք։

Համաձայնության եկանք քննարկել Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը»։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ևս այս մասին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում.

«Այսօր կարևոր հեռախոսազրույց ունեցա Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարի հետ։ Հաշվի առնելով վերջին զարգացումները և համաձայն երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության տեսլականի, քննարկեցինք Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը», – նշել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031