Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակված փաստաթղթի կապակցությամբ մի քանի հարց ՀՀ կառավարությանը. Արման Գրիգորյան

Օգոստոս 29,2025 16:53

Քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայ համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Մի քանի հարց ՀՀ կառավարությանը՝ հրապարակված փաստաթղթի կապակցությամբ.

1. Փաստաթղթում ոչինչ չի ասված Նախիջևանի հետ Ադրբեջանին անխափան կապն ապահովող ճանապարհի ռեժիմի մասին։ Ի՞նչ ռեժիմով է աշխատելու այդ ճանապարհը։ Մասնավորապես, այդ ճանապարհով անցնող ադրբեջանցիները հայ մաքսավորի ու սահմանապահի երես տեսնելո՞ւ են, թե՞ ոչ։

Ադրբեջանի նախագահը պնդում էր, որ չպիտի տեսնեն։ Արդյո՞ք Ադրբեջանի նախագահը հետ է կանգնել իր այդ պահանջից, և եթե այո, որտե՞ղ կարող ենք տեսնել դրա փաստական հիմնավորումը։ Եթե հետ չի կանգնել, ինչպե՞ս է Հայաստանը համատեղելու իր ինքնիշխանության անվերապահ պահպանման սկզբունքն ու Ադրբեջանի նախագահի դիրքորոշումը։

2. Ակնհայտորեն Նախիջևանի հետ Ադրբեջանի անխափան կապն ապահովող ճանապարհը պետք է ունենա որոշակի անվտանգության ռեժիմ։ Համենայն դեպս դա եղել է անփոփոխ ենթադրություն մինչ հիմա այդ թեմայով եղած բոլոր բանակցություններում ու խոսակցություններում։ Ի՞նչ ռեժիմ է դա լինելու։ Ո՞վ է երաշխավորելու ադրբեջանական տրանսպորտային միջոցների անվտանգությունը։ Հայաստա՞նը։ ԱՄՆ-ը՞։ Որևէ ամերիկյան ընկերությո՞ւն։ ԵՄ դիտորդնե՞րը։

3. ԱՄՆ-ում երբ կնքվում էին այդ համաձայնագրերը, նաև դրանից առաջ, ամերիկացիք խոսում էին ինչ որ հայ-ամերիկյան կոնսորցիումի մասին, որը պատասխանատու էր լինելու այդ ճանապարհի շահագործման համար։ Նրանք խոսում էին նաև այդ ճանապարհը 99 տարով վարձակալելու մասին, այդ թվում, որքան հիշում եմ, ԱՄՆ Նախագահի մակարդակով։ Դրա մասին էր նաև «արտապատվիրակման» հետ կապված ամբողջ աղմուկը։ Այդ խնդիրը հանվե՞լ է օրակարգից։ Չի՞ լինելու նման վարձակալում կամ արտապատվիրակում։

Շատ շնորհակալ կլինեմ, եթե իմ ֆեյսբուքյան ընկեր լրագրողները փորձեն կառավարության ներկայացուցիչներից ստանալ այս հարցերի պատասխանները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031