ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Սանամյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Դավիթ Սանամյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։