Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին 4 տարվա կտրվածքով կառավարական առանձնատներին հատկացված գումարն աճել է էապես․ «Փաստերի ստուգման հարթակ»

Օգոստոս 30,2025 09:30

ՀՀ կառավարությունն ամեն տարի դրամաշնորհի տեսքով հարյուր միլիոնավոր դրամներ է հատկացնում «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին՝ բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքների կեցությունը կառավարական առանձնատներում ապահովելու նպատակով։

Չնայած պաշտոնյաների կեցավայրի վերաբերյալ այդ ծախսերը տարեցտարի էապես աճում են, հանրությանը հասանելի են միայն ընդհանուր տարեկան հատկացումները, մինչդեռ մանրամասները գաղտնի են պահվում օրենքով։

«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է 2022-2025 թվականներին Կառավարության աշխատակազմից «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին դրամաշնորհի հատկացման պայմանագրերը։

Այսպես, համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության էլեկտրոնային գնումների համակարգում առկա տվյալների՝ 2022 թվականին ՊՈԱԿ-ին ի սկզբանե հատկացվել է 469,7 մլն դրամ, սակայն հետագայում՝ լրացուցիչ 18 մլն դրամ․ փաստացի այդ տարի  կառավարական ամառանոցների սպասարկման և դրա բնակիչների համար հատկացվել է ընդհանուր՝ 487,7 մլն դրամ։

2025 թվականին Կառավարության աշխատակազմից «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 621,3 մլն դրամ։

Ընդհանուր առմամբ, վերջին 4 տարվա կտրվածքով կառավարական առանձնատներին հատկացված գումարն աճել է էապես՝ ավելի քան 27%-ով՝ կազմելով 133,6 մլն դրամ։

 

Նանե ՄԱՆԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031