Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի ընտանիքի անդամների հետ, մաղթել նրանց համբերություն և տոկունություն

Օգոստոս 30,2025 12:20

Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի ծննդյան հոբելյանի առիթով այսօր ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի ընտանիքի անդամների հետ, մաղթել նրանց համբերություն և տոկունություն:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Արցախի ազատության և անկախության, արցախահայության անվտանգության համար կյանքի լավագույն տարիներն անմնացորդ Հայրենիքին ծառայեցրած իր մարտական ընկերոջ և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մյուս ներկայացուցիչների նկատմամբ Բաքվում իրականացվող ապօրինի դատավարությունը հնարավորինս շուտ կավարտվի, և պատանդի կարգավիճակում պահվող մեր բոլոր ռազմագերիների հետ Բակո Սահակյանը Հայրենիք կվերադառնա:

Նախագահ Սարգսյանը վստահեցրել է, որ այդ նպատակով ինքը և իր գլխավորած քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, շարունակելու են իրենց հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անել միջազգային հարթակներում և Հայաստանում այս խնդիրը մշտապես բարձրաձայնելու, ելքեր փնտրելու պատշաճ իրավապաշտպանության և արդարադատության հասնելու ուղղությամբ, ինչպես նաև ամենօրյա ուշադրության և հոգածության կենտրոնում պահելու Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող մարտական ընկերների ընտանիքներին:

ՀՀ 3-ՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031